Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Գլխացավերը հղիության ժամանակ. morevmankan.am

Գլխացավերը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ժամանակ հատուկենտ գլխացավեր ունենում են բոլոր կանայք, իսկ 100-ից 30-ը դիմում է բժշկի՝ հաճախակի գլխացավի գանգատներով: Պատճառները հիմնականում հիպո- և հիպերտոնիաներն են, վեգետաանոթային դիստոնիան, միգրենը:

Ցավերի բնույթը լինում է տարբեր՝ ճնշող, պուլսացող և այլն: Բոլոր դեպքերում պետք է դիմել բժշկի և պարզել պատճառը:

Պատճառները

Պատճառները քիչ չեն: Պատճառ կարող են լինել գանգուղեղային տրավմաները, սուր վարակները (էնցեֆալիտ, մենինգիտ) և վիրուսային հիվանդություններից առաջացած ինտոքսիկացիաները:

Հոդվածի շրջանակում կանգ առնենք հղիության սկզբում արտահայտվող գլխացավերի, դրանց պատճառների և բուժման տարբերակների վրա:

  • Հորմոնների ազդեցությունը: Բեղմնավորումից հետո առկա հորմոնալ ֆոնը փոխվում է և օրգանիզմը դրան արձագանքում է գլխացավով: Եթե գլխացավի պատճառը դա է, ապա առաջին եռամսյակի վերջում կանցնեն: Ուժեղ գլխացավի դեպքում կարելի է ընդունել պարացետամոլ:
  • Նվվացող, քաշող ցավեր ծոծրակի շրջանում
  • Գերհոգնածության և սթրեսի արդյունքում ի հայտ եկած գլխացավերն անվանում են նաև պսիխոգեն ցավեր, որոնք առաջանում են լարվածությունից: Հղի կնոջ օրգանիզմն ավելի շուտ է հոգնում, եթե աշխատանքը ֆիզիկական ծանրաբեռնության հետ է կապված, եթե 8-ժամյա աշխատանքային ընթացքն անցկացնում է համակարգչի դիմաց և այլն: Ցավերը մշտական են, ճնշող, գոտևորող, ճառագայթող դեպի ծոծրակ: Շարժումների և կռանալու ժամանակ ցավն ուժեղանում է:
  • Եղանակի փոփոխություն: Մեթեոզգայուն մարդիկ միշտ տառապում են մթնոլորտային ճնշման տատանումներից, մագնիսական փոթորիկներից: Նման դեպքերում ցանկալի է դեղորայք չօգտագործել: Այս դեպքում ցավերը բութ են, ճնշող, երբեմն` պուլսացող, ուղեկցվում են սրտխառնոցով, անաշխատունակությամբ, հևոցով, սրտխփոցով, անքնությամբ:
  • Հիպոտոնիան առաջին եռամսյակում կարող է արտահայտվել նաև այն կանանց մոտ, որոնք նախկինում երբեք չեն տառապել ցածր ճնշմամբ. անոթների լայնացման արդյունքում գլխուղեղում թթվածնային քաղց է զարգանում, որը բերում է գլխացավի և գլխապտույտների: Նման դեպքում պարտադիր է գինեկոլոգի խորհրդատվությունը: Սովորաբար, ճնշումը կարգավորելու համար բավական է մեկ գավաթ քաղցր թեյ կամ սուրճ խմել:
  • Սրտխառնոցով և փսխումով ուղեկցվող պուլսացող ցավեր
  • Հիպերտոնիա: Եթե նախկինում չի դիտվել, այս պարագայում կարող է առաջանալ սթրեսի, ֆիզիկական ծանրաբեռնվածության, գերլարվածության արդյունքում: Ցավերը լինում են պուլսացող, երբեմն կենտրոնանում են ծոծրակում, ուղեկցվում են սրտխառնոցով, ականջներում աղմուկով, աչքերի առաջ կետիկների հայտնվելով, քթային արյունահոսությամբ:
  • Որևէ հիվանդության առկայություն: Օստեոխոնդրոզի ժամանակ անոթների ճնշման հետևանքով առաջանում է գլխացավ, որին բնորոշ է ցավը` ծոծրակում, քունքերում, սեղմման զգացողությունը` աչքերում: Վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ դիտվում է անոթների սպազմ, որի ժամանակ առաջացած ցավը լինում է բութ, ճնշող, պուլսացող, ուղեկցվում է սրտխառնոցով, թուլությամբ: Ցավի նոպան հաճախ փսխումից հետո անցնում է:


Բորբոքային գործընթացներ` գլխի շրջանում (լսողական օրգաններ, բերանի խոռոչ, դիմային նյարդ): Ցավը նվվացող, շանթող բնույթ ունի, տարածվում է դեպի բորբոքված շրջանը:

Բուժումը

Բուժման ժողովրդական միջոցներ.

Եթե գլխացավը որևէ հիվանդության հետևանք չէ, ապա այն չի վնասի պտղին: Բայց այն դեպքերում, երբ նոպաները ախտանշաններ են այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են՝ գլաուկոման, ներգանգային արյունազեղումները, մենինգիտը, երիկամային հիվանդությունները, ապա, միանշանակ, անհրաժեշտ է ստանալ համապատասխան բուժում:

Այլ դեպքերում առաջին եռամսյակում ցանկացած դեղորայքից ցանկալի է հրաժարվել:  Թույլատրելի դեղերը քիչ են՝ պարացետամոլ, նո-շպա, մնացած դեղերը հակացուցված են:

Վիճակը թեթևացնելու համար կարելի է օգտագործել պարզ, փորձված միջոցներ.

  • հոգնած ժամանակ պառկել և հանգստանալ անաղմուկ, ոչ լուսավոր, օդափոխված սենյակում: Ոտքերին բարձր դիրք տալ:
  • երիցուկով, դաղձով թեյը հանգստացնում է և թուլացնում սպազմը,
  • եթերային յուղերով կարելի է ինհալացիա կատարել, դրանցով շփել քունքերը, օգնում են նարդոսի, անանուխի, խնկունու եթերայուղերը,
  • ճակատին և քունքերին դնել սառը թրջոց:


Խնձորի քացախով թրջոցը` ներբանների շրջանում, իջեցնում է բարձր ճնշումն` առանց դեղերի: Երբեմն օգնում է եռման ջրի մեջ մտցրած կամ տրորած կաղամբի թերթիկը ծոծրակին դնելը:

Բուժումը` դեղորայքով

Առաջին եռամսյակում որևէ դեղորայք գլխացավի համար արգելված է, պետք է պարզապես դիմանալ: Շատ ուժեղ գլխացավի ժամանակ կարելի է պարացետամոլ կամ նո-շպա ընդունել՝ սպազմը հանելու համար:

Այլ դեղերի կիրառման դեպքում հարկ է խորհրդակցել բժշկի հետ:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ